Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վարկաբեկված կադրերի «սրբագրում»

Վարկաբեկված  կադրերի «սրբագրում»
14.02.2014 | 02:00

Պետական կառույցներից օր օրի մեծացող դժգոհությունը իշխանության վերին օղակներում խիստ անհանգստություն է առաջացրել: Այն «ճյուղը», որին նստած է իշխանությունը, կոտրվելու նշաններ է ցույց տալիս: Մեր տեղեկություններով, այս իրավիճակը երկրի ղեկավարի քննարկման տիրույթում է, և առաջիկայում հնարավոր են որոշ փոխատեղումներ ու վերադասավորումներ` ստեղծված իրավիճակը մեղմելու նպատակով:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանն առաջիկայում ներքին խորհրդակցությունների «շարք» է սկսելու և պատկան մարմիններին հրահանգելու է ճիշտ աշխատել ժողովրդի հետ: Այս համատեքստում հնարավոր է մի քանի վարկաբեկված պաշտոնյաների «սրբագրում»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1635

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ